5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ալյասկայի Կոհո տեղանքից հարավ-արեւմուտք:
Ալյասկայում տեղի է ունեցել 5,2 մագնիտուդով երկրաշարժ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS):
Երկրաշարժը գրանցվել է ըստ UTC-ի ժամը 04:25-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կոհոյից 28 կմ հարավ-արեւմուտք: Օջախը գտնվել է 64 կմ խորությամբ:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ տուժողների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: