Ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտու հարաբերական անդորրը ապրիլյան պատերազմից ստացած դասերի հետևանք է:
Ադրբեջանում հոխորտում են, բայց ապրիլյան պատերազմից հետո կացնի հարված են ստացել իրենց գլխներին, դրա համար էլ հիմա լուռ են. Լևոն Շիրինյան (Tert.am)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
«Հայաստանի Զինված ուժերի որակի փոփոխության հետ է կապված Ադրբեջանի լռությունը: Ճիշտ է, Ադրբեջանում հոխորտում են, բայց ապրիլյան պատերազմից հետո կացնի հարված են ստացել իրենց գլխներին, որովհետև գիտեն, որ ինչ զինտեխնիկա էլ հանեն, միևնույն է կջախջախվեն»,- նշեց Լևոն Շիրինյանը:
Քաղաքագետի խոսքով՝ ինքն այն վերլուծաբաններից չէ, ովքեր առաջիկայում ևս մեկ պատերազմ են կանխատեսում: Բայց միաժամանակ նշեց, որ «մեր դիմաց թուրք է, իսկ թուրքը ցանկացած տխմարության պատրաստ է»:
«Ի՞նչ գիտեն էդ քաղաքագետները, վերլուծաբանները, որ մտածում են, թե պատերազմ կլինի: Ինչ է՝ Աստծո մոտից են գալի՞ս: Էդ պատերազմը սկսելը հե՞շտ է: Մեր բանակը ապրիլին Բաքվում կլիներ, եթե ցանկանար: Կանխատեսել, որ պատերազմ կլինի, ուրեմն ես ցնդած կլինեմ: Ադրբեջանցիները ռուսական արդյունաբերությունն են աշխատեցնում, նավթը հանում են, տալիս են զենքի գնման: Սա է: Ադրբեջանցիները գնում զոհվում են, տանկի պես վառվում են, ուրիշ օգուտ չունեն»,- շեշտեց Լևոն Շիրինյանը:
Հարցին՝ համաձա՞յն է տեսակետների հետ, որ Ադրբեջանի հարաբերական լռությունը պայմանավորված է ԱՄՆ նոր վարչակարգի՝ դեռևս Հարավային Կովկասում քաղաքականության բացակայությամբ, Շիրինյանը պատասխանեց, որ մասամբ համաձայն է, բայց կարծում է, որ Ադրբեջանը լայնամասշտաբ գործողություններ չի ձեռնարկում հենց ՀՀ ԶՈՒ որակի բարձրացման պատճառով:
Ըստ նրա՝ ԱՄՆ համար Հարավային Կովկասը առաջնային հետաքրքրության օղակ չէ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում