Ստեփանակերտի «Մուկլիմանդիլ» սրճարանում տեղի է ունեցել «Հատանցում» վավերագրական ֆիլմի առաջնախաղը:
Ստեփանակերտում տեղի է ունեցել «Հատանցում» վավերագրական ֆիլմի առաջնախաղը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ֆիլմը պատմում է հայկական հսկայական լանդշաֆտների, հին եկեղեցիների, լեռների, քարայրերի, վանքերի, արդյունաբերական գործարանների, գյուղերի ու համայնքների մասին:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՄՆ-ում բնակվող ֆիլմի ռեժիսոր Էմիլի Մկրտիչյանն ասել է, որ ֆիլմը նկարահանվել է 2 տարի առաջ:
«Ֆիլմը պատմում է Հայաստանի մասին: 5 ամիս ճամփորդելով Հայաստանի տարբեր վայրերում՝ զրուցել ենք տարբեր մարդկանց հետ, նկարահանել ենք այն ամենը, ինչ գեղեցիկ էր: Ֆիլմում Հայաստանի անցյալն է, ներկան և լուսավոր ապագան: Արդյունքում ստացանք Հայաստանի մասին պատմող գեղեցիկ ֆիլմ, և մենք, այն ներկայացնելով արտերկրում, փորձում ենք այնտեղ ապրողներին հաղորդակից դարձնել Հայաստանի հետ»,-ասել է Է. Մկրտչյանը` հավելելով, որ ֆիլմի մյուս ռեժիսորն ամերիկահայ Ալեքս Իգիթբաթյանն է:
Խոսելով նոր ծրագրերի մասին՝ Է. Մկրտչյանն ասել է, որ ինքը և Ալեքսն այժմ աշխատում են նոր ֆիլմի վրա: «Ֆիլմը նկարահանվում է Արցախում, որտեղ կներկայացվեն կին սակրավորները: Մենք այս ֆիլմով նաև Արցախի չքնաղ բնությունը կբացահայտենք և այն կտարածենք ամբողջ աշխարհով մեկ, որպեսզի մարդիկ իմանան ու ճանաչեն դրախտավայր Արցախը»,- ասել է ռեժիսորը: