Artsakhpress

Հասարակական

Երևանում ապրիլյան պատերազմի նահատակներին նվիրված խաչքար է բացվել

Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ բացվել է ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին նվիրված խաչքար:

Երևանում ապրիլյան պատերազմի նահատակներին նվիրված խաչքար է բացվել

Երևանում ապրիլյան պատերազմի նահատակներին նվիրված խաչքար է բացվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» սոցիալական հասարակական կազմակերպության հիմնադիր Մանուշակ Ստեփանյանի խոսքով՝ ամեն ինչ արվում է, որպեսզի ապրիլյան պատերազմի հերոսների ծնողները միայնակ չզգան, իսկ նրանց որդիները հիշվեն և մեծարվեն:

«Գրեթե ամեն օր ունենք ծրագրեր, ազատ ոչ մի օր չկա, աշխատում ենք, որ ապրեցնենք տղաներին: Հետաքրքիր միջոցառումներ ենք կազմակերպում, գնում ենք ներկայացումների, կիրակի օրերին այցելում ենք հերոսների ընտանիքներին,  զրուցում ենք, որովհետև եթե այս ամենը չկատարվի, նրանց անունները չեն ապրի: Կարծում եմ՝ յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է դա անել: Բարերար Վարդան Օհանյանն էլ հենց կազմակերպեց, մենք սիրով եկանք, որովհետև արդեն 30 հերոսի ծնողներից կազմված ընտանիք ենք: Փորձում ենք բոլորին ներգրավել, ծնողներն են մեզ գտնում, մենք ենք նրանց գտնում: Առաջինը կապանցի հերոս Նորայր Գասպարյանի ծնողներից ենք սկսել,  հիմա դարձել ենք մեծ ընտանիք. համոզված ենք, որ բոլորով ենք լինելու այդ մեծ ընտանիքը և այդպես ապրեցնելու ենք մեր տղաներին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Մանուշակ Ստեփանյանը:

Խաչքարի բացման արարողությանը ներկա էին ապրիլյան հերոսներ Ադամ Սահակյանի, Տիգրան Բերակչյանի, Արմենակ Ուրֆանյանի, Սարգիս Սահակյանի, Բագրատ Ալեքսանյանի, Ռոբերտ Աբաջյանի, Տիգրան Աբգարյանի, Ռաֆիկ Հակոբյանի, Քյարամ Սլոյանի, Անդրանիկ Զոհրաբյանի, Սասուն Մկրտչյանի, Վահե Զաքարյանի, Նորայր Գասպարյանի, Մհեր Երզնկյանի, Աղասի Ասատրյանի, Արգիշտի Գաբոյանի, Ժորա Եսայանի, Հրաչյա Մուրադյանի, Հովսեփ Կիրակոսյանի, Արամ Աբրահամյանի, Գոռ Կիրակոսյանի, Ռոբերտ Աբրահամյանի, Տիգրան Պողոսյանի, Գրիգոր Հարությունյանի, Ազատ Սիմոնյանի, Սաշա Գալստյանի, Արամայիս Միքայելյանի և մյուս հերոսների հարազատները:

Բարերար Վարդան Օհանյանն էլ, ում նախաձեռնությամբ կանգնեցվել է խաչքարը նշեց, որ ապրիլյան պատերազմը ծանր մի փորձություն էր, որը սակայն ևս մեկ անգամ հասկացնել տվեց, որ պետք է անպայման լինել ուժեղ:

«Թույլ լինելով ապրել չի կարելի: Փոքրաթիվ ժողովուրդը իրավունք չունի թույլ լինել: Ինչպես մեր բոլոր մեծերն են միշտ ասել, մեր միասնության մեջ է մեր ուժը: Երբ քառօրյա պատերազմի ամբողջ ընթացքում տարբեր երկրներում հայերը մեկ վայրկյանում ոտքի կանգնեցին, ևս մեկ անգամ երևաց, որ երբ միասին և միատեղ են միտքը, հոգին և զգացմունքները, միայն ու միայն պիտի հաղթանակ տանենք»,- ընդգծել է նա:

Խաչքարը պատրաստել են քանդակագործներ Գոռ Նադինյանը և Իսահակ Ապրեյանը, ում խոսքով, հերոսների սխրագործություններն են ոգեշնչել քանդակել հենց նման խաչքար:

«Այն բաղկացած է երկու տարրերից՝ կենդանակերպը և խաչաձև սուրը: Խաչը պահում է արծվին, իսկ արծիվն էլ՝ իր հերթին այդ հավատը, այսինքն՝ մեկը մյուսի հետ կապված է, հերոսները ապացուցեցին, որ մեր սահմաններն անձեռնմխելի են, այդ ամենը փորձել եմ մեկտեղել և ներկայացնել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է քանդակագործը: 

Ապրիլյան պատերազմի հերոսներից տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը՝ Ժորա Աբգարյանն էլ ասաց, որ շատ ոգևորող է, երբ տեսնում են, որ ապրիլյան հերոսների հիշատակը վառ են պահում:

«Ամեն մեկս մեր սրտում հասկանում ենք, որ տղաները իզուր քայլեր չարեցին, որ նրանց սխրանքը գնահատվում է: Այսօր էլ տեսնում ենք ծնողների, հարազատների միասնությունը. նրանք միմյանց հասկանում են, մեկ մյուսով սփոփվում»,- եզրափակել է հերոսի եղբայրը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search