Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր երեկոյան կայացել է մայիսյան Եռատոնին նվիրված տոնական համերգ:
Ստեփանակերտում տոնական համերգն ավարտվել է շքեղ հրավառությամբ (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` տոնական համերգին կատարումներով հանդես են եկել ինչպես արցախյան, այնպես էլ ՀՀ-ից և արտերկրից ժամանած երաժշտական խմբեր ու անհատ կատարողներ:
Հրապարակում հավաքված բազմահազար հանդիսատեսի մոտ իշխում էր տոնական բարձր տրամադրություն, որն արտահայտվում էր ինքնաբուխ պարերով:
Համերգին ներկա էր նաև ԱՀ և ՀՀ բարձրագույն ղեկավարությունը՝ նախագահներ Բակո Սահակյանի և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Տոնական համերգն ավարտվել է շքեղ հրավառությամբ:
Նշենք, որ բացի մայրաքաղաք Ստեփանակերտից, Եռատոնին նվիրված միջոցառումներ ու համերգներ են կայացել նաև Արցախի շրջկենտրոններում: