Մայիսի 10-ին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը խորհրդարանի մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:
Տեղի կունենա ԱՀ ԱԺ հերթական լիագումար նիստը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս ամսին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայությունից՝ վեցերորդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի օրակարգի համար երաշխավորվել են «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի և «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012թթ.-ի ծրագրի կատարման մասին 2016թ.-ի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԼՂՀ օրենքի նախագծերը: Հերթական նիստի օրակարգն առաջարկվել է ձևավորել այդ և մյուս հարցերի ընդգրկմամբ:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ խորհրդարանի նախագահը հայտարարել է,որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա մայիսի 11-ին ժամը 11:00-ին: