Ասկերան քաղաքում սկսվել է մանկական խաղահրապարակի շինարարության աշխատանքները:
Ասկերանում մանկական խաղահրապարակ է կառուցվում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում շինարարական աշխատանքներ իրականացնող «Կոտտեդժ» ՍՊ ընկերության տնօրեն Արմեն Աղաբալյանն ասել է, որ խաղահրապարակի ընդհանուր տարածքը 1100 քառակուսի մետրէ, որից 680 քառ./մ-ը լինելու է կանաչ գոտի:
«Այժմ կատարվում է աստիճանավանդակների կառուցում և եզրաքարերի տեղադրում: Տարածքում նախատեսվում է տեղադրել շվաքարան, մանկական ճոճանակներ, նստարաններ, աղբամաններ և գիշերային լուսամփոփներ»,-ավելացրել է Ա. Աղաբալյանը և նշել, որ այգին կառուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:
Նկարում խաղահրապարակի էսքիզային տարբերակն է: