Ընթացիկ տարվա մայիսի 26-ին Արցախի 217 հանրակրթական դպրոցներում կհնչի «Վերջին զանգը», և այդ կապակցությամբ բոլոր դպրոցներում վաղ առավոտից մեկնարկելու են հանդիսավոր միջոցառումներ:
Արցախի 217 հանրակրթական դպրոցներում կհնչի «Վերջին զանգ»-ը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը։
«Այս ուսումնական տարում ԱՀ դպրոցների շուրջ 3000 շրջանավարտներից հիմնական դպրոցի 9-րդ դասարանն ավարտելու է 1979, իսկ ավագ դպրոցները՝ 1020 շրջանավարտներ»,- նշել է փոխնախարարը և հավելել, որ «Վերջին զանգը»-ի միջոցառումների ճոխություններին, ցավոք, ամեն տարի անդրադառնում են, սակայն չեն կարող արգելել, քանի որ ծնողներն ու աշակերտներն իրենց ցանկությամբ են մասնակցում:
«Վերջին զանգ»-ի տոնակատարության արարողությունների անվտանգությունը, հասարակական կարգի ապահովմանն ուղղված գործառույթներն ապահովվելու են ԱՀ ոստիկանության աշխատակիցների կողմից: