ՄՅՈւ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի առաջին ֆուտբոլիստն է, որը կարող է մասնակցել եվրոպական ակումբային մրցաշարերից որևէ մեկի եզրափակչին:
Մխիթարյանը 1-ին հայ ֆուտբոլիստն է, որը կարող է մասնակցել Եվրագավաթային մրցաշարի եզրափակչի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը:
«Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ փուլում, ընդհանուր 2:1 հաշվով հաղթելով իսպանական «Սելտային», դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի «Այաքսի» հետ:
Նշենք՝ «Մանչեսթեր Յունայթեդն» իր պատմության ընթացքում առաջին անգամ է դուրս եկել Եվրոպա լիգայի եզրափակիչ:
ՄՅՈւ-ի և «Այաքսի» միջև եզրափակիչ խաղը, հիշեցնենք, տեղի կունենա մայիսի 24-ին Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում: