Ստեփանակերտի համար 6 դպրոցի մարզադահլիճում անց է կացվում սամբոյի «Հաղթանակի գավաթ» մրցաշար՝ նվիրված մայիսյան եռատոնին:
Ստեփանակերտում անց է կացվում սամբոյի մրցաշար (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում մրցաշարի գլխավոր մրցավար, սամբոյի մարզիչ Ազատ Անդրյանն ասել է, որ Արցախում առաջին անգամ է կազմակերպվում նման մրցաշար:
«Սամբոյի դեռահասների և պատանիների մրցաշարին Արցախից և Հայաստանից մասնակցում են 146 մարզիկ:
Մրցաշարի նպատակն է ի հայտ բերել լավագույն և ճկուն մարզիկների, ինչպես նաև Արցախի և Հայաստանի մարզիկների, մարզիչների միջև կապերն ավելի ամրապնդել»,-ասել է Ա. Անդրյանը և ընդգծել, որ մրցաշարը անց է կացվում մոսկվայաբնակ Արթուր Գրիգորյանի հովանավորությամբ:
Մրցաշարի ընդհանուր պատասխանատու, Արցախի և Հայաստանի վաստակավոր մարզիչ Էռնեստ Միրզոյանն հաղթողներին կպարգևատրի գավաթներով, պատվոգրերով և դրամական պարգևներով: