Մոսկվայում կայացան ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի երկրորդ փուլի առաջին տուրի պարտիաները:
Մոսկվայում մեկնարկեց ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի երկրորդ փուլը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՐԵՍ: Առաջին տուրում հաղթանակ տոնեց միայն Հոու Յիֆանը. մրցաշարի միակ կին մասնակիցը սև խաղաքարերով առավելության հասավ Յան Նեպոմնյաշչու նկատմամբ: Տուրի մյուս բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Երկրորդ փուլի խաղային օրերն են մայիսի 12-17-ը և 19-21-ը: Մայիսի 18-ը հանգստյան օր է: Պարտիաների մեկնարկը Երևանի ժամանակով 15:00-ին: «Գրան պրի»-ի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: