Ապրիլյան պատերազմի վիրավոր Ռոլանդ Սահակյանին բուժման նպատակով առաջիկա օրերի ընթացքում կտեղափոխեն Մոսկվա:
Ապրիլյան պատերազմի վիրավոր Ռոլանդ Սահակյանին բուժման նպատակով առաջիկա օրերի ընթացքում կտեղափոխեն Մոսկվա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից: Դեռ հայտնի չէ տեղափոխման կոնկրետ օրը:
Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում որոշում է ընդունվել ապրիլյան պատերազմի ժամանակ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս ականապայթունային վնասվածք ստացած Ռոլանդ Սահակյանի բուժումը շարունակել Ռուսաստանի Դաշնությունում:
Կառավարության որոշմամբ, ՊՆ-ին գումարներ կհատկացնի զինվորականներ Աշոտ Գրիգորյանի եւ Ռոլանդ Քաջիկյանի բուժումը Ռուսաստանում կազմակերպելու համար: Նրանց բուժման համար պետբյուջեից 9.2 մլն դրամ կհատկացվի:
Զինծառայողների բուժումը ՌԴ-ում իրականացնելու վերաբերյալ դրական եզրակացություններ է տրվել ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը: