Գերմանիայում ՀՀ դեսպանի և ԼՂՀ մշտական ներկայացուցչի անունից Գերմանիայում ՀՀ դեսպանատանը մայիսի 13-ին կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն` նվիրված Շուշիի ազատագրման 25-ամյակին:
Գերմանիայում ՀՀ դեսպանությունում կայացել է Շուշիի ազատագրման 25-ամյակին նվիրված ընդունելություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով կարևորեց Շուշիի ազատագրման պատմական նշանակությունը, անդրադարձավ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության ամրապնդմանն ու Գերմանիայի հայ համայնքի ակտիվ գործունեությանը՝ հայապահպանության, Հայաստանի և Արցախի զարգացման և հզորացման գործում: Ելույթով հանդես եկավ նաև ԳԴՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը, ով հակիրճ ներկայացրեց Շուշիի պատմությունը, Արցախի մշակութային մայրաքաղաքի ազատագրման կարևորությունը: Հայ համայնքի երկու ներկայացուցիչ` Ա. Բալայանը և Մ. Օգանեսյանը, պարգևատրվեցին ՀՀ սփյուռքի նախարարի պատվոգրերով»: