Artsakhpress

Մշակույթ

Ֆրանսիայում մեկնարկում Է Կաննի 70-րդ հոբելյանական կինոփառատոնը

Կաննում՝ Ֆրանսիայի Լազուր ափին, 70-րդ անգամ մեկնարկում Է միջազգային կինոփառատոնը, որը կշարունակվի մինչեւ մայիսի 27-ը

Ֆրանսիայում մեկնարկում Է Կաննի 70-րդ հոբելյանական կինոփառատոնը

Ֆրանսիայում մեկնարկում Է Կաննի 70-րդ հոբելյանական կինոփառատոնը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս անգամ փառատոնի հանձնախումբը հիմնական մրցույթի համար 19 աշխատանք Է ընտրել գրեթե 2 հազար լիամետրաժ ֆիլմերից: Դրանցից պաշտոնական ծրագրում ներառվել Է 49 կինոնկար:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ այս տարի Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի իսպանացի հայտնի կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարը: Հիմնական մրցութային ծրագրում դափնեկիրների ցուցակը կհրապարակվի մայիսի 28-ին կայանալիք փակման արարողության ժամանակ, որից հետո տեղի կունենա այն ֆիլմի ցուցադրությունը, որը կստանա «Ոսկե արմավենու» ճյուղը:

Հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկու «Հիմնված Է իրական դեպքների վրա» նոր ֆիլմը ցուցադրվելու Է Կաննի 70-րդ կինոփառատոնի մրցույթից դուրս: Կինոֆորումի կազմակերպիչների այդ որոշման մասին հայտնել Է փառատոնի կազմկոմիտեի մամուլի քարտուղար Կրիստին Էմեն:

«Հիմնված Է իրական դեպքերի վրա» կինոնկարը 34-րդ լիամետրաժ ֆիլմն Է ռեժիսորի կարիերայում: Կինոնկարի հիմքում Դելֆինա դե Վիգանի գիրքն Է, որը դարձել Է 2015 թվականի գրական աշնան գլխավոր իրադարձություններից մեկը: Այն արժանացել Է «Ռենոդո» հեղինակավոր գրական մրցանակին: Ֆիլմում նկարահանվել են ռեժիսորի կինը՝ ֆրանսիական կինոյի աստղ Էմանուել Սենիեն, Եվա Գրինը եւ Վենսան Պերեսը:

Կաննի ներկայիս կինոփառատոնի ժյուրիի կազմում ընդգրկվել են ամերիկացի դերասանուհի Ջեսիկա Չեսթեյնը, գերմանացի ռեժիսոր Մարեն Ադեն, չինացի դերասանուհի Ֆան Բինբինը, ֆրանսիացի դերասանուհի, ռեժիսոր եւ սցենարիստ Անիես Ժաուին, հարավկորեացի կինոռեժիսոր Պակ Չհան Ուկը, ֆրանսիացի կոմպոզիտոր Գաբրիել Յարեդը, ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը եւ իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոն: 

Նախօրյակին Կաննի քաղաքագլուխ Դավիթ Լիսնարը հայտնել Է, որ Կաննի  հոբելյանական կինոփառատոնը կանցկացվի անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում: «Այս տարի մենք լուրջ քայլի ենք դիմում այն առումով, ինչ վերաբերում Է անվտանգության միջոցառումների ուժեղացմանը, քանի որ ահաբեկչական գործողությունների սպառնալիքը բարձր Է մնում»,-ասել Է Լիսնարը, հիշեցնելով անցյալ տարի Նիսում տեղի ունեցած ահաբեկչության մասին, երբ 31-ամյա թունիսցին բեռնատարով մխրճվեց Անգլիական առափնյակում Բաստիլի գրավման օրվա առթիվ հրավառությանը հետեւող մարդկանց բազմության մեջ:

Լիսնարը հավաստիացրել Է, որ «ձեռնարկվել են անվտանգության անհրաժեշտ բոլոր միջոցները, ուստի փառատոնի հյուրերն ու քաղաքի բնակիչներն անհանգստանալու պատճառ չունեն»: Նա հայտնել Է, որ փողոցների պարեկմանը ներգրավվելու են մեծ թվով ոստիկաններ:

Բացի այդ, ինչպես հայտնել են տեղեկան պրեֆեկտուրայում, փողոցներում հերթապահելու են տասնյակ կամավորներ, որոնք այդ օրերին «կդառնան իրավակարգի պահապանների աչքերն ու ականջները»: Նաեւ հատուկ Կաննի կինոփառատոնի կապակցությամբ մարդկանց զանգվածային կուտակման վայրերում կտեղակայվեն տեսադիտարկման 550-ից ավելի խցիկներ, որոնք թույլ կտան լիովին վերահսկել քաղաքի իրադրությունը: 

Կաննի կինոփառատոնը Ֆրանսիայի կրթության եւ արվեստի գործերի նախարար Ժան Զեի նախաձեռնությամբ հիմնվել Է 1930-ական թվականների վերջին որպես Վենետիկի կինոփառատոնի այլընտրանք: 1952 թվականից միջոցառումն ամեն տարվա մայիսին անցկացվում Է Փառատոնների եւ կոնգրեսների պալատում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search