Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին ընդունել է Ստեփանակերտում մեկնարկած ՀՅԴ միջմարմնական խորհրդաժողովի մասնակիցներին:
Հանդիպում ՀՅԴ միջմարմնական խորհրդաժողովի մասնակիցների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին ընդունել է Ստեփանակերտում մեկնարկած ՀՅԴ միջմարմնական խորհրդաժողովի մասնակիցներին:
Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:
Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը պահանջված է համարել նման հանդիպումները եւ երախտագիտություն հայտնել ներկաներին` միջազգային տարբեր ատյաններում արցախյան հիմնախնդրի օբյեկտիվ ներկայացման, Արցախի միջազգային ճանաչման, տարբեր պետությունների հետ կապերի հաստատման ու ամրապնդման, մեր հանրապետության զարգացման եւ զորացման ուղղությամբ նրանց հայրենանվեր գործունեության համար:
Հանդիպման ընթացքում Նախագահ Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված ակտիվ գործունեության համար Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանին պարգեւատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: