Թուրքական բանակի 2 գեներալներ, որոնք մեղադրվում են 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ, ապաստան են խնդրել Գերմանիցայից:
Գերմանիայից ապաստան խնդրող թուրք զինվորականների թիվը շարունակում է աճել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը: Թուրք գեներալները վայրէջք են կատարել Ֆրանկֆուրտ քաղաքի օդանավակայանում և ապաստանի խնդրանքով դիմել օդանավակայանի համապատասխան ծառայությանը: Թուրքիայից ապաստան ստանալու խնդրանքով դիմումները Գերմանիային մեծապես ավելացել են 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո: 2016 թվականի օգոստոսից մինչև 2017 թվականի հունվար նման դիմում են ներկայացրել Թուրքիայի 3 հազարից ավելի քաղաքացի: Ավելի վաղ Գերմանիայից ապաստան էին խնդրել Գերմանիայում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազաներում ծառայություն իրականացնող մի քանի տասնյակ թուրք զինվորականներ, ովքեր հեղշրջման փորձից հետո վախենում են վերադառնալ Թուրքիա: