Գերմանիայի Արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը քննադատել է Թուրքիայի որոշումը։
Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը Թուրքիային խորհուրդ է տվել զերծ մնալ շանտաժից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համաձայն այդ որոշման՝ Թուրքիան արգելում է Բունդեստագի անդամներին այցելել «Ինջիրլիք» ավիաբազայում ծառայող գերմանացի զինծառայողներին, հաղորդում է DW-ն։
Գերմանական Neue Osnabrücker Zeitung պարբերականի հետ հարցազրույցում Գաբրիելը նշել է, որ եթե շանտաժի են ենթարկում Գերմանիայի խորհրդարանին, ուրեմն հանդուրժողականության սահմանը հատել է։ «Ես միայն կարող եմ հուսալ, որ առաջիկա օրերին թուրքական կառավարությունը կփոխի իր կարծիքը։ Հակառակ դեպքում իհարկե, գերմանական Բունդեստագը Թուրքիայում զինվորներ չի թողնի»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ այդ դեպքում անհրաժեշտ է քննարկել այլընտրաքային տարբերակները։
Հիշեցնենք, որ Թուրքիան արգելել է Բունդեստագի անդմաներին այցելել «Ինջիրիլիք» ավիաբազայում գտնվող գերմանացի զինծառայողներին։ Այցը նախատեսված էր մայիսի 16-ին։ Անկարան դրա պատճառ է համարում այն, որ Գերմանիան քաղաքական ապաստան է տվել թուրք սպաներին։