Artsakhpress

Տնտեսական

Հայ և ռուս պաշտոնյաները քննարկեցին երկրների միջև ոսկերչական ոլորտի գործակցության հեռանկարները

Երևանում անցկացվեց «ԵԱՏՄ շրջանակում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների գործակցության հեռանկարները ոսկերչության և թանկարժեք մետաղների բնագավառում» խորագրով կլոր սեղան-քննարկում:

Հայ և ռուս պաշտոնյաները քննարկեցին երկրների միջև ոսկերչական ոլորտի գործակցության հեռանկարները

Հայ և ռուս պաշտոնյաները քննարկեցին երկրների միջև ոսկերչական ոլորտի գործակցության հեռանկարները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջոցառման նպատակն է ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում արտադրված ոսկերչական արտադրանքի հարգադրոշմների փոխադարձ ճանաչման խնդրի, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված գործակցության ակտիվացման հարցերի քննարկումը: Կլոր սեղան-քննարկումը կազմակերպվել էր ԵԱՏՄ ոսկերիչների ասոցիացիայի և ՌԴ-ում Հայաստանի առևտրական ներկայացուցչի նախաձեռնությամբ:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի խոսքով` թանկարժեք մետաղների բնագավառը Հայաստանի համար համարվում է առաջնային զարգացման ոլորտներից մեկը և ԵԱՏՄ տարածքը միասնական հարթակ է, որտեղ կարելի է դիտարկել այն հարցերը, որոնք կարող են նպաստել անդամ երկրների փոխգործակցությանը:

«Այսպիսի միջոցառումների կազմակերպումը հնարավորություններ կընձեռի ոչ միայն ներքին առևտրի, այլ նաև երրորդ երկրների հետ մեր արտադրանքների տարածմանը: Այս կոնտեքստում առաջնահերթություն է միասնական աշխատանքներ իրականացնել, տեսնել թե ինչ խնդիրներ կան ոլորտում և ինչ հնարավորություններ կան ԵԱՏՄ անդամ երկրների մոտ այդ հարթակում աշխատելու համար, որպեսզի վերացվեն պատնեշները»,- ասաց փոխնախարարը`  կարծիք հայտնելով, որ կան որոշ խոչընդոտներ և քննարկման ժամանակ հնարավոր կլինի գալ դրանց հաղթահարման ուղղությամբ միասնական որոշումների կայացմանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը նշեց, որ կլոր սեղան քննարկման ժամանակ բարձրացված խնդիրները հնարավորություն կտան ԵԱՏՄ-ի բարձրագույն մարմիններին դրանց լուծումների վերաբերյալ որոշումներ կայացնել:

«Իսկապես մենք պետք է օգտագործենք մեր բոլոր հնարավորությունները ոսկերչական արտադրանքների վերաբերյալ միասնական շուկա ստեղծելու ուղղությամբ: Այն շահավետ կլինի թե մեծ թե փոքր պետություններին, երբ մի երկրի ոսկերչական արտադրանքն ընդունված կլինի տարբեր երկրներում»,- ասաց Թամազյանը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանի տեղեկացմամբ` ԵԱՏՄ տարածքում գոյություն ունի հարգադրոշմների և հարգորոշման փոխադարձ ճանաչելիության խնդիրը, որը շատ կարևոր է գործարարների համար: Նրա խոսքով`  հարգադրոշմների և հարգորոշման փոխադարձ ճանաչելիությունը շատ կօգնի գործարարներին հետագա համագործակցության համար,

«Օրակարգում ունենք 6-7 խնդիրներ, որոնք վերաբերվում են արտահանման, ներմուծման, փոխադարձ համագործակցության, տոլինգի հետ կապված հարցերին, ինչպես նաև ազատ տնտեսական գոտիներին: Մի հարց էլ կա, որը հետաքրքրում է ՌԴ-ին, այն վերաբերվում է Իրանի հետ համագործակցությանը: Այսօրվա միջոցառմանը որևէ որոշում չի ընդունվելու, այլ ընդամենը կարծիքների փոխանակում է, որից հետո համապատասխան կառավարությունները համաձայնագրի քննարկման ժամանակ կունենան իրենց ավելի հստակ պատկերացումները կապված բիզնեսի ներկայացուցիչների դիրքորոշումներին»,- ասաց Մկրտչյանը:

ՌԴ-ում Հայաստանի առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանի կարծիքով` ռուսաստանյան շուկան ամենակարևորն է մեզ համար, և կան խնդիրներ, որոնք պետք է լուծել ապրանքների ներմուծման համար: «Այսօրվա նիստում քննարկվելու է հարգադրոշմների և հարգորոշման փոխադարձ ճանաչումը,  ինչը կարևոր է փոքր և միջին արտադրողների համար, քանի որ նրանք չունեն ՌԴ-ում սպասելու և ֆինանսական միջոցների հնարավորություններ»,- ասաց Ասոյանը` հավելելով, որ քննարկվելու են նաև Իրանի շուկայում աշխատելու հեռանկարները: Նա հույս հայտնեց, որ ռուս և հայ գործարարները միջոցառմանը ծանոթանալու շնորհիվ կստեղծեն համատեղ գործարաններ, որտեղ ամեն մի երկիր կունենա իր առանձնահատկությունները:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search