Կիպրոսում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 19-ին ստորագրեց Մշակութային սեփականության դեմ հանցանքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնվենցիան։
Հայաստանը ստորագրել է Մշակութային սեփականության դեմ հանցանքների վերաբերյալ ԵԽ կոնվենցիան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Ելույթ ունենալով ստորագրման արարողությանը` ԵԽ գլխավոր քարտուղարը բարձր գնահատեց նոր կոնվենցիան առաջինը ստորագրող Հայաստանի, Կիպրոսի, Պորտուգալիայի, Հունաստանի, Սան-Մարինոյի և Մեքսիկայի պատրաստակամությունը` պայքարելու մշակութային արժեքների նկատմամբ հանցանքների դեմ։