Քարվաճառ-Վարդենիս միջպետական ճանապարհի 23-րդ կիլոմետրին քարաթափման վտանգը վերացնելու համար իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:
Քարվաճառ - Վարդենիս միջպետական ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են ԱՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ նշելով, որ այդ նպատակով մայիսի 23-ին առավոտյան ժամը 600-ից նշված ճանապարհահատվածը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար: