Artsakhpress

Սպորտ

Հենրիխ Մխիթարյան. «Այաքսի» հետ խաղն ամենակարեւորներից է իմ կյանքում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Ամստերդամի «Այաքսի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի մասին:

Հենրիխ Մխիթարյան. «Այաքսի» հետ խաղն ամենակարեւորներից է իմ կյանքում

Հենրիխ Մխիթարյան. «Այաքսի» հետ խաղն ամենակարեւորներից է իմ կյանքում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մենք ցանկանում ենք հաղթել եւ պետք է հաղթենք Եվրոպայի լիգայում: Մեզ համար շատ կարեւոր է նվաճել տիտղոս, ինչպես նաեւ հնարավորություն ստանալ խաղալ Չեմպիոնների լիգայում: «Մանչեսթեր Յունայթեդն» այն թիմը չէ, որը 3 տարի անընդմեջ պետք է խաղա Եվրոպայի լիգայում:

Դա իմ կյանքի ամենակարեւոր խաղերից մեկն է: Ես չեմ ցանկանում կորցնել այդ հնարավորությունը: Միայն մտածում եմ այդ խաղում հաղթելու մասին: Գիտեմ, որ մենք ի վիճակի ենք անել դա: Եթե մենք հաղթենք Եվրոպայի լիգայի եզրափակիչում, ապա սա հիանալի մրցաշրջան կլինի մեզ համար, քանի որ արդեն նվաճել ենք 2 տիտղոս, եւ սա կլինի երրորդը:

Ես չեմ նյարդայնանում, քանի որ արդեն երեխա չեմ: Գիտեմ, թե ինչպես պետք է հաղթահարել ճնշումը, ինչպես պատրաստ լինել խաղին: Պարզապես պետք է ցուցադրեմ իմ խաղը եւ լինեմ այնպիսին, ինչպիսին որ կամ:

Դիտել եմ «Այաքսի» մասնակցությամբ մի քանի խաղեր: Նրանք երիտասարդ թիմ են, եւ ունեն անհատապես լավ պատրաստ ֆուտբոլիստներ: Կարող եմ ասել, որ նրանք շատ ագրեսիվ են եւ կփորձեն խաղալ այն ֆուտբոլը, որին սովոր են:

Անգլիայում իմ առաջին մրցաշրջանն այնքան էլ հեշտ չէր, քանի որ սկզբում ես պայքար ունեցա, բայց դա ֆուտբոլի մի մասն է: Շարունակեցի ջանասիրաբար աշխատել եւ, սպասելով իմ երկրորդ շանսին, շատ լավ օգտագործեցի այն: Ես օգտագործեցի դա, եւ սկսվեցին լավ ժամանակները: Սա վատ տարի չէր, նորմալ տարի էր: Գուցե ես ի վիճակի էի անել ավելին, սակայն այս տարվա համար դա էլ վատ չէր: Հաջորդ մրցաշրջանում կփորձեմ անել ավելին:

Իհարկե, ես միշտ լավատես եմ եւ գիտեմ, որ կարող եմ անել ավելին: «Մանչեսթեր Յունայթեդն» ունի մեծ ամբիցիաներ եւ միշտ ձգտում է հասնել առավելագույնին: Ինձ դուր են գալիս նոր մարտահրավերները»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է»,- Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին Ստոքհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում: Հոլանդական ակումբը եվրագավաթների եզրափակիչում նախորդ անգամ հանդես եկել է 1996-ին: Եվրոպայի լիգայի հաղթողը նվաճում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search