Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը ընդունել է Թուրքիա այցելելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերը։
Առաջին անգամ Հունաստանի նախագահը մեկնում է Թուրքիա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Հունաստանի նախագահ Պավլոպուլոսը կլինի Հունաստանի առաջին նախագահը, որ կայցելի Թուրքիա։
Սեւծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովին մասնակցելու համար Թուրքիայի նախագահը հրավեր էր ուղարկել նաեւ Հունաստանի նախագահին։ Մինչ այս Հունաստանի նախագահը մի քանի հեռախոսազրույցներ է ունեցել Էրդողանի հետ։