Ռուսաստանը եւ Թուրքիան համատեղ հայտարարություն են ստորագրել առեւտրի փոխադարձ սահմանափակումները հանելու մասին, փաստաթուղթն ստորագրել են երկու երկրների փոխվարչապետներ Արկադի Դվորկովիչը եւ Մեհմեթ Շիմշեքը:
ՌԴ-ն եւ Թուրքիան հայտարարություն են ստորագրել առեւտրի փոխադարձ սահմանափակումները հանելու մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արարողությանը ներկա են եղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եւ Թուրքիայի կառավարության ղեկավար Բինալի Յըլդըրըմը:
Մեդվեդեւը մայիսի 22-ին մասնակցել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որի շրջանակներում բանակցություններ է վարել իր թուրք պաշտոնակցի հետ: Ինչպես ավելի վաղ հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը, Ստամբուլ այցի շրջանակներում պետք է կայանան նաեւ Ռուսաստանի վարչապետի բանակցությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: