ՀՀ զինված ուժերի աշխատանքային խումբը մայիսի 23-ից 27-ը կմասնակցի Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական պաշտպանության շտաբում անցկացվելիք խորհրդակցություններին և «Աշուլուկ» զորավարժարանում կայանալիք «Մարտական ընկերակցություն-2017» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժության անցկացման վայրի տեղազննման աշխատանքներին:
ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը կմասնակցի ՌԴ օդատիեզերական պաշտպանության շտաբում անցկացվելիք խորհրդակցություններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։