Ռուսաստանի Թուրքիայի հետ պայմանավորվել է առեւտրային սահմանափումների հայելանման չեղարկման մասին, հայտնել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
Մեդվեդեւ Ռուսաստանը Թուրքիայի հետ պայմանավորվել է առեւտրային սահմանափակումների հայելանման չեղարկման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով, Ռուսաստանը կչեղարկի թուրքական աշխատուժի գործածման, թուրքական ընկերությունների կողմից առանձին ուղղություններով բիզնես վարելու ու մթերքների մատակարարումների սահմանափակումները, բացառությամբ լոլիկի, ու Անկարայի կողմից ակնկալելու է սիմետրիկ որոշումներ։
«Մենք թուրքական կողմի հետ պայմանավորվել ենք։ Եվ բնականաբար, դրանք լինելու են հայելանման գործողություններ, քանի որ թուրքական կողմից էլ որոշակի սահմանափակումներ կային»,- ասել է Մեդվեդեւը։
Նա նշել է, որ սահմանափակումների չեղարկումը վերաբերում է գյուղմթերքների մատակարումներին, բացառությամբ լոլիկի։