«Մեծ յոթյակի» երկրների առաջնորդները իտալական Տաորմինում գագաթնաժողովի ժամանակ ստորագրել են ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի հռչակագիր:
G7 երկրների առաջնորդները ստորագրել են ահաբեկչության դեմ պայքարի մասին հռչակագիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Այդ հռչակագիրը ուժեղ ազդանշան է Մեծ Բրիտանիայի հետ «յոթյակի» երկրների համերաշխության մասին Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո»,- հայտնել է Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենթիլոնին։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր առաջնորդներին, մենք ցույց տվեցինք մեր միասնականությունն ու վճռականությոնը ահաբեկչության դեմ հետագա պայքարում ու Մանչեսթերում տեղի ունեցածից հետո սա նաեւ Մեծ Բրիտանիայի նկատմամբ բարեկամության ու մտերմության ուղերձ է։ Շնորհակալություն, Թերեզա»,- ասել է նա՝ դիմելով Բրիտանիայի վարչապետին։
Թերեզա Մեյն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ «սասափելի ահաբեկչությունից» հետո ցուցաբերված աջակցության համար։