Երեւանում՝ Կառավարության ընդունելության տանը, այսօր՝ մայիսի 27-ին, բացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների ու հոգեբարձուների խորհրդի համատեղ 26-րդ նիստը:
Երեւանում ընթանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների 26-րդ նիստը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նիստին ներկա են Հայաստանի ու Արցախի նախագահներ Սերժ Սարգսյանը ու Բակո Սահակյանը, Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը, Կառավարության անդամներ եւ սփյուռքից ժամանած հյուրեր:
Նիստին մեկնարկին Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրել է 2016թ. կատարված աշխատանքները: Այնուհետեւ ավանդույթի համաձայն ներկաները դիտել են նախորդ տարում կատարված աշխատանքների մասին տեսաֆիլմ: