Երևանում անց է կացվել 2002-2003 թվականների ծնված աղջիկների և պատանիների բասկետբոլի ՀՀ առաջնություն:
Արցախի բասկետբոլի աղջիկների հավաքականը ՀՀ առաջնությունում գրավել է առաջին մրցանակային տեղը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանն ասել է,որ առաջնությանն Արցախի բասկետբոլի աղջիկների հավաքականը գրավել է առաջին մրցանակային տեղը, իսկ պատանիների հավաքականը` 3-րդ:
«Առաջնության հաղթողներն արժանացել են պատվոգրերի և մեդալների»,-նշել է Ա. Դանիելյանը: