Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են պայմանավորվածությունների իրագործումը՝ առևտրա-տնտեսական ոլորտում սահմանափակումների չեղարկման վերաբերյալ, ինչպես նաև խոշոր համատեղ նախագծերի կյանք կոչման հարցերը։
Պուտինն ու Էրդողանը քննակել են առևտրա-տնտեսական սահմանափակումների չեղարկումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը։
«Անդրադարձ է կատարվել առևտրա-տնտեսական ոլորտում սահմանափակումների փոխադարձ չեղարկման մասին պայմանավորվածությունների իրագործման ընթացքին և էներգետիկ ոլորտում խոշոր համատեղ նախագծերի իրագործման հարցերին՝ «Ակկույու» ԱԷԿ-ի և «Թուրքական հոսք» գազատարի շինարարությանը»,-ասվում է հաղորդագրությունում։
Նախագահները նաև պայմանավորել են շարունակել կանոնավոր անձնական շփումները։