ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայ ժողովրդին՝ Հանրապետության տոնի առթիվ:
Մեր ժողովուրդը 1918թ. հերոսաբար վաստակեց ապրելու ու ապագա ունենալու իր անքակտելի իրավունքը. Կարեն Կարապետյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել՝ նշելով. «Մայիսի 28-ը կարևորագույն հանգրվան է մեր պետականության ու ժողովրդավարության կառուցման գործում: Չնայած բոլոր դժվարություններին ու անհաղթահարելի թվացող մարտահրավերներին՝ 1918թ. մեր ժողովուրդը հերոսաբար վաստակեց ապրելու ու ապագա ունենալու իր անքակտելի իրավունքը: Այսօր պարտավոր ենք շարունակել մեր անկախության և ազատության մեծագույն արժեքները խորհրդանշող այդ ճանապարհը: Կրկին շնորհավորում եմ բոլորիս, մաղթում խաղաղություն ու տոնական բարձր տրամադրություն»: