Կաննի կինոփառատոնի 2017 թվականի գլխավոր մրցանակն ստացել Է շվեդ ռեժիսոր Ռուբեն Էստլունդի «Քառակուսի» ֆիլմը
Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակն ստացել Է Ռուբեն Էստլունդի «Քառակուսի» ֆիլմը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկրի անունը հայտարարվել Է մայիսի 28-ին 70-րդ փառատոնի փակման արարողությանը:
Կինոնկարում գլխավոր դերերը խաղացել են Կլաս Բանգը, Էլիզաբեթ Մոսսը, Դոմինիկ Ուեսթը եւ Թերրի Նոտարին:
Տղամարդու լավագույն դերի համար մրցանակն ստացել Է ամերիկացի դերասան Հոակին Ֆենիքսը, որը խաղացել Է Լինն Ռեմսիի «Դու երբեք այստեղ չես եղել» ժապավենում:
Լավագույն դերասանուհի Է ճանաչվել Դիանա Կրյուգերը Ֆաթիհա Ակիինի «Ոչ մի տեղից» ֆիլմի համար:
Ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւի «Ատելություն» կինոնկարն արժանացել Է ժյուրիի հատուկ մրցանակին:
Կաննի 70-րդ կինոփառատոնն անցկացվել Է մայիսի 17-ից մինչեւ 28-ը: