Artsakhpress

Տնտեսական

Քաշաթաղում գարնանացանը մոտենում է ավարտին

Ըստ Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության տեղեկանքի՝ այս տարվա գարնանն արդեն ամբողջ տարածքում իրականացվել է 4020հա հերկ և 3910հա ցանքս: Հացահատիկի ցանքս իրականացվել է նաև հյուսիսային թևի Լեռնահովիտի, Մոշաթաղի, Հակի և Ներքին Սուսի գյուղական համայնքների ցանքատարածքներում՝ ընդհանուր 250հա հաճար և 23հա գարի:

Քաշաթաղում գարնանացանը մոտենում է ավարտին

Քաշաթաղում գարնանացանը մոտենում է ավարտին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Հաճարի ընդհանուր ցանքսը շրջանում կազմում է 1046հա, որից 130-ը՝ ՊՊՖ հողատարածքներում. ամենաշատը՝ 150հա՝ կատարվել է հարավային Ծաղկաբերդի գյուղական համայնքում: Գարու ընդհանուր ցանքսը 25 համայնքներում և ՊՊՖ տարածքներում կազմում է 1864հա, որից ՊՊՖ-ում՝ 680հա:  Ամենաշատը՝ 150հա, գարու գարնանացան կատարվել է Միջնավանի քաղաքային Արաքսի ձախափնյա հարթավայրում և Իշխանաձորի գյուղական համայնքի Թովմասարի սարահարթում:

Շրջանում ամեն տարի կատարվում է նաև եգիպտացորենի գարնանացան: Մայիսի 29-ի դրությամբ եգիպտացորեն են ցանել 12 համայնքներում, ընդհանուր՝ 212,2հա: Ամենաշատը՝ 58,5հա՝ Երիցվանքի գյուղական համայնքում, երկրորդը 34հա-ով, Հակարի գետի աջ ափին գտնվող Փակահանն է, երրորդը՝ Ողջիի ափամերձ Կովսականի քաղաքային համայնքը՝  32հա:

Միայն Գետափի գյուղական համայնքում ցանել են 4հա հնդկացորեն:

Իսկ արևածաղկի գարնանացան կատարել են Երիցվանքում՝ 5հա, Փակահանում՝ 2,7հա և ՊՊՖ հողատարածքներում՝ 70հա:

Շրջանում ընդհանուր կատարվել է մոտ 35հա կարտոֆիլի ցանքս՝ հարավային և հյուսիսային թևերումինչպես նաև՝ մոտ 20հա հատիկաընդեղենի, 204հա բոստան-պարենային և 148հա բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքս:

Անասնակերի կուտակման նպատակով, բացի կորնգանից, ցանվել է նաև մոտ 130հա առվույտ, որից 115հա-ը՝ մաքուր: 

Ընթացքում իրականացվել է նաև պայքար մոլախոտերի դեմ՝ 200հա, պայքար մկնանման կրծողների դեմ՝ 17171հա (աշնանացանի ողջ տարածքում), պայքար այլ վնասատուների դեմ՝ մոտ 3000հա և սնուցում՝ 2000հա:

Այս օրերին հիմնականում զբաղված են բերքահավաքն անկորուստ և ժամանակին իրականացնելու աշխատանքներով. ստեղծվում են հակահրդեհային կետեր, նորոգվում ու կարգավորվում են կոմբայնները, բերքահավաքին անհրաժեշտ մնացած տեխնիկական միջոցները; Միաժամանակ մաքրվել ու մաքրվում, բարեկարգվում են ոռոգման ջրատարները, ճանապարհները: Շրջանում մեծ տեղ է հատկացված նաև այգեգործությանը, ջերմոցային տնտեսությունների զարգացմանը: Անասնապահական և մեղվաբուծական ոլորտներումում նույնպես դրական մեծ տեղաշարժ է կատարվում:

 Զոհրաբ Ըռքոյան


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search