Մայիսի 28-ին ժամը 18:00-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի Բերձոր-Իշխանաձոր ավտոճանապարհի 50-րդ կիլոմետրին իրար են բախվել Բերձոր քաղաքի 4-րդ թաղամասի N տան բնակիչ 23-ամյա Ա. Ա-ի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի եւ Իշխանաձոր գյուղի բնակիչ 33-ամյա Ա.Հ-ի վարած «Միցուբիշի պաջերո» մակնիշի ավտոմեքենաները:
Խոշոր վթար Արցախում. Վիրավորներից մեկը 5 տարեկան է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ ոստիկանության մամլո ծառայության փոխանցմամբ՝ վթարի հետեւանքով Ա. Հ-ն եւ նրա ուղեւորներ նույն գյուղի բնակչուհիներ 24-ամյա Ա. Ա-ն եւ 5-ամյա Մ.Հ-ն սալջարդ վնասվածքներով տեղափոխվել են ՀՀ Սյունիքի մարզի «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ: