Ադրբեջանական կայքերը տեսանյութեր են տարածել, իբրև թե կրակում են հայկական նշանակետերի ուղղությամբ։
Ադրբեջանական կողմը սեփական թիրախները ներկայացնում է որպես հայկական. Արծրուն Հովհաննիսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ադրբեջանում այս պահին ընթանում են զորավարժություններ՝ կարծես թե հենց հրետանային։ Դրանց ընթացքում ինչ-որ թիրախներ են տեղադրում և խոցում։ Հակառակորդն այդ ամենը ներկայացնում է իբրև հայկական նշանակակետեր, ինչպես շատ հաճախ անում են այլ գործողությունների ընթացքում»,- նշեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ սահմանային վիճակը հանգիստ է, առօրյա սովորական մի քանի կրակոցներ են լինում։