Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազում են։
Նավթի համաշխարհային գները նվազել են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքներն իջել են 0,70%-ով՝ կազմելով 48,02 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսները նվազել են 0,59%-ով՝ հասնելով բարելի համար 50,33 դոլարի:
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: