Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովի անդամները շարունակեն օգնություն տրամադրել Արցախում ականազերծման ծրագրի իրականացման համար:
ANCA-ն Կոնգրեսին կոչ է անում միջոցներ հատկացնել Արցախում ականազերծման ծրագրի համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանձնախումբը ջանում է, որպեսզի «HALO Trust» կազմակերպությունը կարողանա ԱՄՆ-ի 2018 թվականի բյուջեից ֆինանսավորում ստանա՝ Արցախում ծրագիրն ավարտին հասցնելու համար: Հանձնախմբի անդամները Կոնգրեսի եւ Սենատի անդամներին տեղեկացնում են «HALO Trust»-ի աշխատանքի արդյունքների մասին՝ նրանց աջակցությունը ստանալու եւ ականազերծումը մինչեւ 2020 թվականն ավարտելու համար:
Հայ դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանը վերջերս Ստեփանակերտում «HALO Trust»-ի ծրագրերի տնօրեն Էշ Բոդիի հետ հանդիպմանն աջակցությունն է հայտնել ծրագրին:
1997 թվականից ANCA-ն աշխատում է հանրապետականների եւ դեմոկրատների հետ, որպեսզի Արցախին ուղղակի ֆինանսական աջակցության հատկացում ապահովի: «HALO Trust»-ի տվյալներով՝ 2017 թվականի դրությամբ Արցախի տարածքի 88%-ը մաքրվել է ականներից: