Artsakhpress

Քաղաքական

Բաքուն հորինել է պլատֆորմին միացող հայերի. Վահան Մարտիրոսյանը նոր բացահայտումներ է անում

Բաքվի հորինած «Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության պլատֆորմ»-ի անդամ, Հայաստանից Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանը շարունակում է նոր բացահայտումներ անել պլատֆորմի իրական նպատակների ու ստեղծման ակունքներում գտնվող անձանց վերաբերյալ:

Բաքուն հորինել է պլատֆորմին միացող հայերի. Վահան Մարտիրոսյանը նոր բացահայտումներ է անում

Բաքուն հորինել է պլատֆորմին միացող հայերի. Վահան Մարտիրոսյանը նոր բացահայտումներ է անում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիևից արված տեսաուղերձի մեջ նա պատասխանել է ադրբեջանական ԶԼՄ-ներին՝ ասելով, որ հայտարարություններն անում է ինքնակամ՝ առանց որևէ մեկի կողմից պարտադրանքի:

«Եթե իմ ու պլատֆորմի որևէ անդամի վրա ճնշում գործադրվել է, ապա դա արվել է հենց Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից»,- նշել է նա:

Մերկացնելով պլատֆորմի իրական պատմությունն ու նշանակությունը՝ Մարտիրոսյանը, ով աշխատում էր Ադրբեջանի օգտին, իսկ Ադրբեջանից Ուկրաինա փախչելուց հետո, սկսեց մերկացնել Ադրբեջանի ստերը, հայտնել է, որ Ադրբեջանի այսպես կոչված քաղաքացիական հասարակության թիկունքում իրականում կանգնած են երկրի պետական կառույցների ներկայացուցիչները, այդ թվում՝ նախագահի աշխատակազմն ու Պետական անվտանգության ծառայության սպաները: Նա հայտնել է, որ վերջիններս յուրացնում են ֆինանսական հատկացումների մեծ մասը, որն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առանձնացնում է հարթակի գործունեության ու դրանում հայերի ներգրավման համար:

«Ադրբեջանի իշխանությունները դիմել են բացահայտ ստի ու կեղծիքի: Քանի որ պակասում էին իրական այն հայերը, ովքեր կցանկանային միանալ պլատֆորմին, նրանք հորինված անձանց էին ստեղծում, ովքեր իբր հայկական ծագում ունեին ու հանդես էին գալիս ինչ-ինչ հայտարարություններով՝ իբր աջակցելով Բաքվի հռչակագրին: Օրինակ, լայն տարածքում ստացավ իբր ԱՄՆ-ում բնակվող Աննա Սինանյանի հայտարարությունը, ով իրականում գոյություն չունի. նրա փոխարեն ներկայացվել է Haqqin.az-ի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆեթուլլաևի մտերիմ ընկերոջ դուստրը՝ Ալյոնա Աբդուլլաևան, ով էթնիկ ադրբեջանցի է: Կամ Արամ Կարապետյանը, ով իրականում էթնիկ ուկրաինացի է՝ Եվգենի Ռագաչկո անունով, բնակվում է Օդեսայի շրջանում և հետագայում հերքել էր իր մասնակցությունը գործընթացին»,- հայտնել է Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ ունի շատ փաստեր ու անուններ, ովքեր ներգրավված են այս գործընթացում:

Նա տեղեկացրել է, որ Ադրբեջանում իրենից ռազմական բնույթի տվյալներ են պահանջել Հայաստանի սահմանամերձ շրջանների վերաբերյալ: «Անգամ առաջարկել են մի քանի հազար ԱՄՆ դոլար, եթե ես կարողանամ կազմակերպել որևէ հայ զինծառայողի ժամանումը Բաքու»,- բացահայտել է Մարտիրոսյանը:

Հայտարարության ավարտին նա նշել է, որ Ադրբեջանում անցկացրած երկու տարվա ընթացքում հստակ հասկացել է հետևյալը. «Այս պահին Ադրբեջանում գոյություն չունի ազատ քաղաքացիական հասարակություն: Ցավոք, այնտեղ այլևս չկա մեկը, ում հետ կարելի է խոսել: Ադրբեջանական հասարակությունում հայատյացության մակարդակը, թերևս, կարելի է համեմատել ինչ-որ միջնադարյան երկրում հակասեմականության մակարդակի հետ»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search