Մայիսի 28-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ:
Հակառակորդը հրադադարը խախտել է 300 անգամ՝ կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, շաբաթվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարիպահպանման ռեժիմը խախտել է շուր 300 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 82միլիմետրանոց ականանետեր և հաստոցավոր հակատանկային նռնականետեր:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակումիրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: