Արցախի մարտարվեստների ասոցիացիայի նախաձեռնությամբ Ստեփանակերտի «Վիկինգ» մարզասրահում խառը մենամարտերի (MMA) աշխարհահռչակ պրոֆեսիոնալ մարզիկ Վարդան Ասատրյանն արցախցի մարզիկների հետ անց է կացրել սեմինար մարզումներ:
Խառը մենամարտերի (MMA) աշխարհահռչակ պրոֆեսիոնալ մարզիկն Արցախում անց է կացրել սեմինար մարզումներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի մարտարվեստների ասոցիացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանն ասել է, որ Վարդան Ասատրյանն առաջին անգամ է Ստեփանակերտում սեմինար մարզումներ անցկացնում:
Գ. Աղաբալյանի խոսքով՝ սեմինար մարզումներին մասնակցել է Արցախի մարտարվեստների ասոցիացիայի խառը մենամարտեր (MMA) մարզաձևի շուրջ 50 մարզիկ:
«Սեմինար մարզումների նպատակն է նպաստել սպորտի զարգացմանը և առողջ ապրելակերպի ամրապնդմանը, ինչպես նաև ձեռք բերել մարզական նոր գիտելիքներ և փորձ»,-նշել է Գ. Աղաբալյանը։