2006 թվականին Ստեփանակերտում սկսվել է Աստվածամոր սուրբ Հովանի Մայր տաճարի կառուցումը:
Ստեփանակերտում շարունակվում է Աստվածամոր սուրբ Հովանի Մայր տաճարի կառուցումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ քաղաքաշինության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ ֆինանասական միջոցների սղության պատճառով շինարարությունը սկզբնական փուլում դանդաղ է ընթացել: Գլխավոր տաճարի կառուցումը շարունակելու համար տարբեր բարերարներ ու անհատ մարդիկ են ձեռք մեկնել:
Բազմանկյուն եռահարկ եկեղեցու բարձրությունն ավելի քան 40 մետր է, խաչինը` 3, իսկ զանգակատունը` 24 մետր: Տաճարն ունի 6 սյուն, որոնք միմյանց հետ կապած են կամարներով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 30 մետր տրամագծով և 6 մետր բարձրությամբ ինքնատիպ կամարներով նկուղային սրահը ծառայելու է եկեղեցական տարբեր միջոցառումներ կազմակերպելու համար: Տաճարն ունենալու է երեք մուտք: Ֆինանսական խնդիրներ չառաջանալու դեպքում նախատեսվում է կառուցումն ավարտել այս տարվա վերջին:
Այս պահի դրությամբ կապալառու կազմակերպությունը պատրաստվում է կառուցել գմբեթը: Աշխատանքներն ավարտելուց հետո, նախատեսվում է հարակից տարածքի բարեկարգում:
Լուսանկարում տաճարի էսքիզային տարբերակն է