ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց, որ հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունում խորհրդարանի շենքում և խմամ Խոմեյնի դամբարանի մոտ տեղի են ունեցել երկու ահաբեկչական գործողություններ, որոնց պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Հայաստանի խորհրդարանը դատապարտեց Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ուզում եմ մեր խորհրդարանականների անունից դատապարտենք այդ ահաբեկչական ակտերը, մեր համերաշխությունը հայտնենք Իրանի բարեկամ ժողովրդին: Ահաբեկչությունն ազգություն և կրոնական ուսմունք չի ճանաչում: Մենք բոոլորս Իրանի ժողովրդի հետ ենք»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ ասաց Է. Շարմազանովը:
Խորհրդարանականներն իրենց աշխատանքները վերսկսեցին մեկ րոպե լռությամբ: