Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները։
Արցախն իր համերաշխությունն է հայտնում Իրանի ժողովրդին. ԱԳՆ-ն հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին գրառում է կատարվել Արցախի ԱԳՆ թվիթերյան պաշտոնական էջում, որտեղ, մասնավորապես, նշված է. «Խստորեն դատապարտում ենք Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները։ Արցախն իր համերաշխությունն է հայտնում Իրանի ժողովրդին»։
Նշենք, որ այսօր՝ հունիսի 7-ի առավոտյան Թեհրանում Իրանի խորհրդարանական համալիրի տարածք են ներխուժել չորս զինյալներ, որոնք կրակ են բացել պահապանների վրա: Ահաբեկիչները համանման ակցիա են իրականացրել նաև Իմամ Խոմեյնու դամբարանի մոտ: Ահաբեկչական գործողությունների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհվել է 12 մարդ, իսկ 42 քաղաքացի տեղափոխվել Թեհրանի հիվանդանոցներ: