ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հուլիսին կայցելի Թուրքիա՝ 22-րդ համաշխարհային նավթային համագումարի շրջանակում:
ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Թուրքիա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունիսի,ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Anadolu-ն։
Թիլերսոնը կայցելի Ստամբուլ՝ հուլիսի 9-13-ը անցկացվող համագումարին մասնակցելու համար։
Ֆորումի շրջանակում Թիլերսոնին, որը ժամանակին եղել է Exxon Mobil–ի ղեկավարը, հանձնվելու է Համաշխարհային նավթային խորհրդի բարձրագույն մրցանակը՝ Դյուխհերսթի մրցանակը։ Այսպիսով, Թիլերսոնը կդառնա Համաշխարհային նավթային խորհրդի պատմության մեջ 10-րդ մարդը, ով ստացել է այդ մրցանակը։
22-րդ Համաշխարհային նավթային համագումարում, որը անցնելու է այս տարի Ստամբուլում, մասնակցելու են առաջատար համաշխարհային էներգետիկ ընկերությունների՝ օրինակ Shell, BP, ExxonMobil, Chevron, Total, Saudi Aramco ու SOCAR-ի ղեկավարները, նաեւ ավելի քան 50 երկրների ներկայացուցիչները։