Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված Բագրատ Ալեքսանյանի հարազատ բակում հունիսի 11-ին հանդիսավոր բացվեց հերոսի հիշատակին նվիրված ցայտաղբյուրը և հուշաքարը:
Երևանում բացվեց ապրիլյան պատերազմի հերոս Բագրատ Ալեքսանյանի հիշատակին նվիրված հուշաքար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բացմանը ներկա էին Բագրատի ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները, ինչպես նաև Արցախյան պատերազմի վետարանները և քաղաքական գործիչներ: Ցայտաղբյուրի և հուշաքարի ամբողջ աշխատանքը կատարել էին Բագրատի ընկեր Արամը և նրա կրտսեր եղբայր Սամվելը: Հուշաքարի վրա փորագրված է հերոսի՝ 2015 թվականին բանակում ծառայության ժամանակ գրված հետևյալ մտքերը. «Փոխանակ փոխեք սահմանի դրությունը, բռնել փոխում եք սահմանադրությունը. Հայաստան աշխարհ, ուշքի արի, զինվորներդ հետ չեն գալիս…»:
Ընտանիքի անդամները որոշեցին Բագրատի ծննդյան օրը նրա հարազատ բակի տաղավարում տեղադրել հուշաքարը և ցայտաղբյուրը: Այսօր Բագրատը կդառնար 22 տարեկան:
«Այս օրը շատ խորհրդանշական է ինձ համար, քանզի ես վերհիշում եմ Բագրատի ծննդյան օրը: Նա մեր ընտանիքի առաջնեկն էր: Բագրատը սիրում էր իր ծննդյան օրերը նշել: Վերջին ծննդյան օրը նա ընկերների հետ գնաց Սևանա լիճ»,- ասաց Բագրատի մայրը՝ Նարինե Ասրյանը և հավելեց, որ աշխարհում ոչինչ չի կարող զավակը կորցրած մոր վիշտը սփոփել, սակայն, երբ տեսնում ես, որ որդուդ մեծարում ու հերոսացնում են, մեծ հպարտություն ես զգում:
Բագրատի առաջին ուսուցչուհի Գոհարը Մկրտչյանը Բագրատին հիշում է որպես ակտիվ, աչքաբաց և պարզամիտ աշակերտ:
«Ես միշտ գոհ եմ եղել նրանից: Բանակ գնալուց առաջ նա եկավ հրաժեշտ տալու, և ես զգացի, որ նա արդեն մեծացել է և իսկական տղամարդ դարձել: Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ իմացա, որ նա անհայտ կորել էր, շատ վատ զգացի: Բագրատը ամեն ինչում եղել է առաջին գծում, նա թաքնվողներից չէր, այլ պայքարողներից»,- ընգծեց Մկրտչյանը:
Բագրատ Ալեքսանյանը «Հրեշտակների ջոկատի» անմահ հերոսներից մեկն էր, ով նախորդ տարվաապրիլին Ջրականի (Ջաբրայիլի) 112 դիրքի ավագ, հերոս սերժանտ Ադամ Սահակյանի գլխավորածմարտում ընկերների հետ միասին մի քանի ժամ թեժ պայքար էր մղել հակառակորդի դեմ ու ընկելհերոսական մահով:
Վերջերս լույս տեսավ հերոսի բանաստեղծությունների ժողովածուն, որը կրում է «Վերադարձ» խորագիրը։ Բագրատ Ալեքսանյանի ստեղծագործությունները բազմազան են՝ «Արարատին», «Հայրենիքիս», «Կարոտ» եւ այլն։ Նրա երազանքն էր ունենալ սեփական բանաստեղծություններիժողովածու։
Բագրատ Ալեքսանյանը ծնվել է 1995 թվականի հունիսի 11-ին Երեւանում։