Թբիլիսիում ավարտված ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալ է նվաճել Կարապետ Չալյանը:
Կարապետ Չալյանը դարձավ Թբիլիսիի մրցաշարի հաղթող
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա հավասարը չի ունեցել հունահռոմեականների 75 կգ քաշային կարգում:
Հիշեցնենք, որ առաջին օրը հունահռոմեականներից Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) հանդես եկավ 80 կգ քաշային կարգում եւ արժանացավ արծաթե մեդալի:
Ազատ ոճի մրցաշարի 65 կգ քաշային կարգում Վալոդյա Ֆրանգուլյանը նվաճեց ոսկե մեդալ, իսկ Նարեկ Սիրունյանն արժանացավ բրոնզե մեդալի: 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ 57 կգ Գարիկ Բասեղյանը նվաճեց բրոնզե մեդալ: