Լիտվայում այսօր մեկնարկում են այս տարվա խոշորագույն միջազգային՝ «Երկաթե գայլ 2017» զորավարժությունները։
Լիտվայում ՆԱՏՕ-ն լայնածավալ զորավարժություններ է սկսում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Հանրապետության ՊՆ տվյալներով՝ մանևրումներին կմասնակցեն մոտ 5300 զինծառայողներ Լիտվայից և ՆԱՏՕ-ի 9 երկրներից՝ Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Լյուքսեմբուրգից, Գերմանիայից, Նորվեգիայից, Նիդերլանդներից և Պորտուգալիայից։ Զորավարժությունները կանցկացվեն Լիտվայի հարավային, կենտրոնական և արևելյան մասերում հունիսի 12-14-ը։ Դրանց շրջանակում կգնահատվի Լիտվայում ՆԱՏՕ- ի միջազգային գումարտակի զինծառայողների պատրաստությունը։ «Երկաթե գայլ» (Iron Wolf) զորավարժությունները հանդիսանում են «Սրի հարված» (Saber Strike) զորավարժությունների մաս։