Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին ընդունել է հայազգի ուլտրամարաթոնի վազորդ Թելմա Ղազարյան Ալթունին:
Բակո Սահակյանն ամերիկահայ արշավորդուհու վազքարշավը հայրենասիրության և ամուր կամքի դրսևորում է համարել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ նախագահը ողջունել է Թելմա Ղազարյան Ալթունի նախաձեռնած Վարդենիս-Հադրութ վազքարշավը՝ այն համարելով հայրենասիրության, տոկունության, ամուր կամքի և ոգու վառ դրսևորում: