Արցախի Հանրապետության ուշու քունգ ֆուի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ, հունիսի 17-ին Մարտունու շրջանի Նոր Շեն համայնքում Հայաստանի և Արցախի տիտղոսակիր մարզիկների մասնակցությամբ կազմակերպվելու է մենապայքարային մարզաձևերի պորֆեսիոնալ մրցաշար:
Նոր Շենում կազմակերպվելու է մենապայքարային մարզաձևերի պորֆեսիոնալ մրցաշար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է կամավոր ֆիզկուլտուրայի մարզական ընկերություն (ԿՖՄԸ) մանկապատանեկան մարզադպրոցի սանդա ուշու մարզաձևի մարզիչ, ԱՀ ուշուի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Դավիթ Գրիգորյանը և նշել, որ մրցաշարին մասնակցելու է 20 մարզիկ:
«Մրցույթի նպատակն է գյուղերում տարածել և զարգացնել սպորտային տարբեր մարզաձևեր: Մրցաշարին մրցանակային տեղեր գրավածները կպարգևատրվեն գավաթներով, դրամական պարգևներով և պատվոգրերով: Ի դեպ, արդեն 2 տարի է, ինչ Նոր Շենում անվճար գործում է սանդա-ուշուի խմբակ»,-նշել է Դ. Գրիգորյանը: