Չինաստանում բացվել է Հայաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի պաշտոնական ներկայացուցչություն առեւտրաարդյունաբերական պալատի պաշտոնական ներկայացուցչության գրասենյակի բացումը:
Չինաստանում բացվել է Հայաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի պաշտոնական ներկայացուցչություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից հայտնում են, որ բացման արարողությանը ներկա են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ Նինգբոյի քաղաքապետարանից, Նինգբոյի Առեւտրային պալատից, հյուրեր եւ ներկայացուցիչներ տարբեր երկրների դեսպանություններից եւ միջազգային կազմակերպություններից: ՉԺՀ-ում ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի պաշտոնական ներկայացուցիչն է լինելու Արթուր Եգորյանը:
Գրասենյակը զբաղվելու է հայ-չինական տնտեսական համագործակցության ակտիվացման, հայ գործարարների շահերի պաշտպանության, չինական շուկայում հայկական արտադրանքի առաջմղման եւ այլ հարցերով:
Գրասենյակի պաշտոնական բացման արարողությանը ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության անունից մասնակցել եւ ողջույնի խոսքով հանդես է եկել ՉԺՀ-ում ՀՀ առեւտրական կցորդ Հրանտ Աբաջյանը: