ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 13-ին ընդունել է Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր, Սոցիալ դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության արտաքին հարաբերությունների հարցերով խոսնակ Նիլս Աննենին:
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի ՍԴԿ խմբակցության արտաքին հարաբերությունների հարցերով խոսնակին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպմանը երկուստեք բարձր գնահատվեցին Հայաստանի և Գերմանիայի միջև առկա ջերմ ու բարեկամական հարաբերությունները, և այդ համատեքստում կարևորվեց խորհրդարանական դիվանագիտության դերը։ Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան տարբեր բնագավառներում հայ-գերմանական համագործակցության առավել ամրապնդման նպատակով համատեղ ձեռնարկվող քայլերին: Էդվարդ Նալբանդյանն ու Նիլս Աննենը մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, դրանց զարգացման հեռանկարների շուրջ՝ վստահություն հայտնելով, որ նոյեմբերին ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր լիցք կհաղորդի ինչպես Հայաստան-ԵՄ, այնպես էլ Հայաստանի և ԵՄ անդամ երկրների միջև համագործակցությանը: Հայաստանի արտգործնախարարն իր զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման խաղաղ գործընթացն առաջ մղելու համար համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների համատեղ քայլերը: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց միջազգային հրատապ մի շարք խնդիրների»: